Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Այս գործողության արդյունքում մենք տարեկան կխնայենք 10.2 մլն դոլար». Նիկոլ Փաշինյան

467
Ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2019 թ., 21:30
«Այս գործողության արդյունքում մենք տարեկան կխնայենք 10.2 մլն դոլար». Նիկոլ Փաշինյան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, իր բնորոշմամբ, լավ լուրեր Եվրոբոնդերի վերաբերյալ:

Ֆեյսբուքյան տեսաուղերձի ընթացքում նա մասնավորապես ասաց. «Մենք որոշեցինք պարտքի ետ գնման գործողություն իրականացնել: Այսինքն, եթե շատ կոպիտ ասեմ, նոր գումար ներգրավենք հին պարտքը փակելու համար: Լավ լուրն այն է, որ մեր Եվրոբոնդերի թողարկումն իրականացվել է աննախադեպ ցածր տոկոսներով:

2013 թվականին տոկոսը եղել է 6.25, իսկ 2019-ին կրկին 500 միլիոն դոլարի Եվրոբոնդ ենք թողարկել, և տոկոսը եղել է 4.20: Սա նշանակում է ՀՀ տնտեսության նկատմամբ վստահության ահռելի դրսևորում»:

Վարչապետը նշեց նաև, որ կառավարությունը մեկ տարվա պարտքը փոխարինել է տասը տարվա պարտքով. «Այս գործողության արդյունքում այն գումարը, որ պետք է փակեինք 2020-ին, այն պետք է փակենք մինչև 2029 թվականը, ընդ որում այս գործողության արդյունքում մենք տարեկան կխնայենք 10.2 մլն դոլար: Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը շարունակում է մեծացնել իր լավատեսությունը Հայաստանի տնտեսական զարգացումների նկատմամբ»,- ընդգծեց Ն. Փաշինյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: