Կառավարությունը քննարկել է Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանին վերաբերող հարցեր
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի վերաբերյալ: Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է Հրանտ Մաթևոսյանի գրական ժառանգությունը ներկայացնող ու տարածող մշակութային կենտրոն-թանգարանի ստեղծումը, և առաջարկել է նրա որդուն՝ Դավիթ Մաթևոսյանին «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և համապատասխան մասնագետների հետ համատեղ քննարկել ու մինչ այս տարվա դեկտեմբեր ներկայացնել նախագիծ, որը կներառի համապարփակ լուծումներ կենտրոնի բովանդակային հագեցվածության, վարչական աշխատանքների կազմակերպման և ֆինանսական գնահատականի վերաբերյալ: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության՝ մշակութային հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը միտված ռազմավարությանը և նկատել, որ մշակութային կազմակերպությունների գործունեության ծրագրում՝ որպես կարևոր բաղադրիչ, պետք է ներառված լինի նաև սեփական եկամուտների ավելացման և ներդրումների ներգրավման վերաբերյալ գնահատականը։ Վարչապետի խոսքերով՝ Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի օրինակով կարելի է սկսել այդ գործընթացը: Ավելի վաղ հրապարակել էինք Հրանտ Մաթևոսյանի կնոջ բաց նամակը Նիկոլ Փաշինյանին: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
