Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

«1000 նոր աղբամաններ կտեղադրվեն մայրաքաղաքի հիմնական փողոցներում». Հ. Արշակյան

138
Շաբաթ, 07 սեպտեմբերի, 2019 թ., 15:25
«1000 նոր աղբամաններ կտեղադրվեն մայրաքաղաքի հիմնական փողոցներում». Հ. Արշակյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ աղբամանների նոր խմբաքանակ է տեղափոխվում մայրաքաղաք Երևան:

«Ջրվեժից ևս 1000 աղբաման տեղափոխվում է վարչական շրջաններ։ Դրանք կտեղադրվեն հիմնական փողոցներում»,-հայտնել է նա:

Խոսնակը նշել է նաև, որ փոխարինված աղբամանները կտեղափոխվեն մայրաքաղաքի ավելի խորքային հատվածներ՝ բակային տարածքներ, երկրորդական փողոցներ:

«Փոխարինման գործընթացը կշարունակվի, մինչև արդեն երկրորդ խմբաքանակը կգա՝ ևս 2 հազար 200 հատ, երրոդ խմբաքանակը կգա և արդեն ամբողջ քաղաքում տեղադրված կլինեն միանգամայն նոր աղբամաններ»,-հայտնել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում: