Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

«Դեռ հույս ունեմ, որ Ն. Փաշինյանը կունենա բավական խոհեմություն և չի գնա Ամուլսարի հանքի շահագործման ճանապարհով». Գարեգին Միսկարյան

82
Շաբաթ, 07 սեպտեմբերի, 2019 թ., 10:35
«Դեռ հույս ունեմ, որ Ն. Փաշինյանը կունենա բավական խոհեմություն և չի գնա Ամուլսարի հանքի շահագործման ճանապարհով». Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ կասկածելի է 400 000 դոլար տալ մի ընկերության, որպեսզի նա եզրակացություն տա Ամուլսարի հանքի հավանական շահագործման դեպքում բնապահպանական ռիսկերի վերաբերյալ, ստանալ գնահատական, որ հանքի շահագործումը հղի է վտանգներով և ապա հաշվի չնստելով այդ գնահատականի հետ, սպասել Գիտությունների ազգային ակադեմիայի խոսքին, որպեսզի նրանք ասեն՝ նոր ՇՄԱԳ պե՞տք է, թե՞՝ չէ։

Առնվազն տարակուսելի է, թե ինչու՞ պիտի բյուջեից նշված գումարը ծախսվեր, եթե ԳԱԱ-ն կարող էր երեք օրվա մեջ այդ հարցին «պատասխանել»։

Ու էսքանից հետո ինֆորմացիոն դաշտը ողողված է տեղեկություններով, որ Նիկոլը որոշել է հանքը շահագործել։

Ես դեռ հույս ունեմ, որ նա կունենա բավական խոհեմություն և չի գնա շահագործման ճանապարհով, բայց նաև վստահ եմ, որ լավ ծանրութեթև է արել էն բոլոր ռիսկերը, որոնք կարող են ծագել հանքի շահագործման դեպքում։ Ու խոսքը միայն բնապահպանական խնդիրներին չի վերաբերում։ Ծանրութեթև է արել ու որոշել, որ արտաքին ճնշումներին չի կարողանա դիմակայել ու որոշել է մեր երկրի պետական շահին հակառակ «վաճառել» մեր սուվերենությունը՝ մեր երկրում ապրելու մեր սահմանադրական իրավունքը, առողջ ապրելու մեր իրավունքը, մեր ու մեր երեխաների ապագան։

Ասելու ոչինչ չի մնում, քանի, որ շահագործման քաղաքական որոշում կայացնելու պարագայում, բոլոր՝ թեʹ քաղաքական, թեʹ բնապահպանական, թեʹ տնտեսական ցնցումների ու դրանց հետևանքերի պատասխանատվությունը կրում է ԱԺ «Իմ քայլը» դաշինքը և անձամբ Նիկոլ Փաշինյանը։

Հաջորդ հեղափոխությունը թավշյա չի լինելու, ընկերներ, բոլորը պատասխան են տալու ինչպես իրենց արածների, այնպես էլ հանցագործ անգործության համար։ Բարին բոլորիս հետ:

Ժողովրդին քցելու դեպքում վենդետա լինելու ա»: