«Արամ Հարությունյանը 200-ից ավելի ապօրինի թույլտվություններ է տվել». Արթուր Դավթյան
![]() Այսօր կառավարության նիստին ՀՀ էկոնոմիկայի նախարարի ներկայացրած նախագծի ժամանակ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձավ Արարատի մարզում ձկնային տնտեսություններին տրված ջրօգտագործման թույլտվություններին ու հարուցված քրգործին. «Պարզվեց, որ ժամանակին բնապահպանության հայտնի նախարար Արամ Հարությունյանն ապօրինի, առանց փորձաքննությունների, կամայական թույլտվություններ էր տվել: Քրեական գործով պարզվել է, որ շուրջ 211 տնտեսվարողներ ապօրինի իրականցանում են այդ արտադրությունը: Ապօրինի այնքանով, որ համապատասխան փորձաքննություն չի իրականացվել, բայց մարդիկ ունեն թույլտվություններ»,- նշեց Դավթյանը: Վարչապետը նկատեց, որ այսպիսով շատ բարդ իրավիճակ է ստեղծվում. «Եթե, ենթադրենք, այդ 200-ն էլ գործող տնտեսություն են, էդ նշանակում է՝ փաստացի բռնել այդ 200 տնտեսությունը, փակել»: Նա հանձնարարականներ տվեց նախարարներ Սուրեն Պապիկյանին և Էրիկ Գրիգորյանին՝ հարցը քննարկելու և իրավիճակը հասկանալու համար: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
