«Խուզարկությունից հետո Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի». Արթուր Վանեցյան
![]() Մամուլում այսօր տեղեկություններ էին տարածվել, ըստ որի՝ Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասաց, որ Գագիկ Խաչատրյանին դեռևս չեն ձերբակալել: «Վաղ առավոտից ԱԱԾ քննչական դեպարտամենտն իրականացնում է քննչական գործողություններ: Խուզարկություններ են կատարվում Գ. Խաչատրյանի առանձնատանը, բնակարանում, տարածքներում, ինչպես նաև՝ Խաչատրյանի հետ կապ ունեցող անձանց տարածքներում և առանձնատներում: Դեռևս շարունակվում է խուզարկությունը, որի ավարտից հետո պարոն Խաչատրյանը բերման կենթարկվի ԱԱԾ»,- հայտարարեց Վանեցյանը: Նրա խոսքով՝ Գ. Խաչատրյանի դեմ քրգործը հարուցված է իր պաշտոնավարման տարիներին առանձնապես խոշոր չափերի գումար վատնելու և պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով: |

«Բաքվում անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանի» համայնք կոչեցյալի ընդհանուր ժողովը»․ Վարդան Ոսկանյան
6900:06
Նեթանյահուն պատրաստվում է Թրամփի հետ քննարկել Իրանի վրա նոր հարձակումների հարցը
128Երեկ, 23:52
«Բանկային համակարգի հետ չհարաբերվելու այլընտրանք չթողնելը մարդու իրավունքների խախտում է»․ Հակոբ Բադալյան
95Երեկ, 23:24
«Հայաստանը նպատակասլաց կերպով տարվում է դեպի քաոս և անիշխանություն»․ Արմեն Այվազյան
102Երեկ, 23:12
«Այս կեղծիքով փլուզվում է Հայաստանի Ազգային անվտանգության համակարգը»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
89Երեկ, 22:18
«Գոռում եք՝ Հայաստանն ինքնիշխան է․ Անգլիան ի՞նչ գործ ունի մեր ընտրությունների հետ»․ Ոսկան Սարգսյան
116Երեկ, 21:24
