ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում
![]() «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում։ Մասնավորապես՝ վաղ առավոտից խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանի սեփականությունը հանդիսացող բնակելի, ինչպես նաև գրասենյակային մի քանի տարածքներում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: Հիշեցնենք՝ MAMUL.am-ն իր նախորդ հրապարակումներում անդրադարձել էր հանրային վայրերում ու համացանցում ակտիվորեն քննարկվող հարցին, թե ո՞ւր են նախկին իշխանությունների հենարանը հանդիսացող, քրեական միջադեպերով մշտապես աչքի ընկած, կոռուպցիոն շղթաների մեջ ներքաշված անձինք: Հասարակության բավականին լայն շերտեր, որոնք շարունակաբար պաշտպանել, ակտիվորեն մասնակցել են հեղափոխական շարժմանը, սկսել էին հրապարակային քննարկումներում հաճախակի հնչեցնել Լիսկայի, Թոխմախի Մհերի, Տարոնի, Շմայսի, Սերժի, Սաշիկի, Չոռնի Գագոյի, Տամոժնի Գագոյի և ուրիշների անունները՝ նշելով, որ ներկայիս իշխանության կողմից որևէ քայլ չի կատարվում նրանց պատասխանատվության ենթարկելու համար: |

«Ամեն ինչ դարձել է ձևական, անբովանդակ ու «գալոչկա» դնելու համար․ մի՛ արեք»․ Մնացական Բիչախչյան
6002:06
«Ամազոնը մտնում է «հիպերտրոպիկ» ռեժիմ»․ Լևոն Ազիզյան
9301:06
Մոսկվա-Նովոկուզնեցկ չվերթի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան՝ ուղևորուհու վարքագծի պատճառով
12200:26
«Մնացե՛ք ամուր և զորավի՛գ եղեք Մայր Եկեղեցուն և նրա օծյալ Հայրապետին»․ Միքայել Սրբազան
84Երեկ, 22:48
«Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը հիմնանորոգումից հետո բացվել է
78Երեկ, 22:30
«Աղերսում եմ Վեհափառին՝ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին կարգալույծ անել»․ Սամվել դպիր Գրիգորյան
140Երեկ, 21:42
