Երևան`   -1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 14 հունվարի, 2026 թ.

«Հուսով եմ՝ հեռու չէ այն օրը, երբ տիրադավները կզրկվեն պանակե կրելու իրավունքից». Ռուբեն Մելիքյան

141
Կիրակի, 21 դեկտեմբերի, 2025 թ., 11:38
«Հուսով եմ՝ հեռու չէ այն օրը, երբ տիրադավները կզրկվեն պանակե կրելու իրավունքից». Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եպիսկոպոսական իշխանության կարևոր ատրիբուտներից մեկը «պանակե»-ն է՝ կրծքի շղթայակապ զարդը՝ սրբապատկերով ու թագով։ Այն շնորհվում է Վեհափառ Հայրապետի կողմից՝ օծման խորհրդակարգի ընթացքում։
«Պանակե» բառը ծագել է հունարեն «Ամենասուրբ» բառից, որ եղել է Տիրամոր բնորոշիչներից մեկը։ Ուստի այն սովորաբար պատկերում է հենց Աստվածածնին, երբեմն՝ Փրկչին, ավելի հազվադեպ՝ այլ սրբապատկերներ։
Ցավոք, Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը բանտային պայմաններում առժամանակ չեն կարող կրել իրենց պանակեները։ Մինչդեռ Տասը տիրադավները, որոնցից վեցի պանակեները շնորհել է անձամբ Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետը, շարունակում են անամոթաբար կրել կարգավիճակի, հավատարմության և ուխտի այդ խորհրդանիշը։
Հուսով եմ՝ հեռու չէ այն օրը, երբ տիրադավները զրկվեն պանակե կրելու իրավունքից, որին այլևս արժանի չեն»:

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան