«Մի առաջարկ՝ զուտ տնտեսական ոլորտին վերաբերող». Արթուր Սաքունց
![]() Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի հատ առաջարկ՝ զուտ տնտեսական ոլորտին վերաբերող. Կազմակերպեք և իրականացրեք ՀՀ-ում բոլոր հանքերի համալիր տնտեսական բնապահպանական, իրավական ուսումնասիրություն. հետազոտման, շահագործման թույլտվությունների օրինականությունը, ոչ թե միայն փաստաթղթերը, այլ նաև՝ դրանց համապատասխանությանը իրականությանը. ինչքան հանք են արդյունահանել թղթով և փաստացի, որտեղ են տեղափոխել, ինչ շահույթներ են ստացել, հարկային պարտավորությունները, շահագործման պահանջների պահպանման վիճակը, մարդկանց աշխատավարձերի չափերը ստացված շահույթների մեջ, փոխհատուցումների վիճակը և այլն... Ես մեկ հանքի մասին կարող եմ որոշ կոնկրետ տվյալներ ներկայացնել, որի հետ կապված քաղաքացիների պրոբլեմին առնչվել և զբաղվել ենք: Միայն թե ասեք, որ մարմինն է նման ուսումնասիրություն կատարելու համար պատասխանատուն, ումից ակնկալենք, ում հետ ենք գործ ունենալու, ումից ենք պահանջելու արդյունքների մասին տեղեկատվությունը: Տնտեսության զավթվածության մեջ, բնական է, հանքարդյունաբերությունն էլ է ներառված, և հիմնական ճյուղն է, չէ՞, կարծում եմ, պետք է գույքագրում անել գոնե, մինչև որևէ գործողություն սկսելուց առաջ»: |

«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
18024.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
17123.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
69823.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
22922.10.2026, 02:06
«Հանգիստ եղեք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
16321.10.2026, 15:06
«Ո՞նց ենք գազի գնի թանկացման տակից դուրս գալու». լրագրողը՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
25521.10.2026, 13:18
