«Արդյոք «ԷԼԱՐԴ»-ն արդեն վճարվել է իր կատարած կասկածելի աշխատանքի համար». Սոսի Թաթիկյան
Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես մեծապես ձեռնպահ եմ մնացել Ամուլսարի քննարկումներից, քանի որ համարում եմ, որ հարցի վերաբերյալ չունեմ բավարար մասնագիտացում, ու հետևաբար՝ իմ կարծիքը չունի հավելյալ արժեք, բայց ուշադրություն հրավիրեմ մի փոքր տեխնիկական մանրամասների վրա: Ակնհայտ է, որ «ԷԼԱՐԴ» կազմակերպության պատրաստած զեկույցը իրականում ոչ այլ ինչ է, քան ինչպես միջազգային կազմակերպություններում են այդ կարգի փաստաթղթերն անվանում, desk review: Այսինքն՝ այն ոչ թե ինքնուրույն վերլուծություն կամ գնահատում է, այլ ավելի վաղ պատրաստված փաստաթղթերի տվյալների ամփոփում, և ըստ մասնագետների՝ հենց Lydian-ի ձաստաթղթերի: Desk review-ն սովորաբար կատարվում է որպես որևէ գնահատման առաջին փուլ՝ իսկական անկախ վերլուծություն կատարելուց առաջ: Եթե desk review֊ն բավարար էր, կարող էր իմ նման մեկն էլ անել՝ առանց համապատասխան մասնագիտացման և 20 անգամ ավելի էժան։ Նախ և առաջ, տարօրինակ է ու կարելի է ասել, աստղաբաշխական, 400,000 դոլար վճարել desk review-ի համար, քանի որ այդ կարգի փաստաթուղթ պատրաստելը շատ քիչ աշխատանք է պահանջում: Երկրորդը՝ օրինակ, միջազգային կազմակերպությունների պրակտիկայում որևէ զեկույցի համար վճարվում է 20% կանխավճար, իսկ մնացած 80%-ը վճարվում է այն բանից հետո, երբ զեկույցին ծանոթանալուց հետո այն գնահատում են բավարար: Եթե այն անբավարար է, ապա այն կազմողին ներկայացնում են զեկույցը վերանայելու պահանջ: Ես ուզում եմ հասկանալ, թե արդյոք «ԷԼԱՐԴ»-ն արդեն վճարվել է իր կատարած կասկածելի աշխատանքի համար, և եթե այո, ապա՝ երբ, ում կողմից լիազորված և ինչ հիմնավորումով»: |
Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
18709:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
124Երեկ, 16:54«Դրական եմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
109Երեկ, 14:06«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
110Երեկ, 12:18«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
97Երեկ, 11:48«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
99Երեկ, 09:36