Երևան`   +26 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.

«Մի շարք երկրներ արգելել են ցիանիդով կույտային տարրալվացման եղանակով ոսկու և արծաթի կորզման գործընթացը». Ա. Բաբաջանյան

119
Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ., 08:45
«Մի շարք երկրներ արգելել են ցիանիդով կույտային տարրալվացման եղանակով ոսկու և արծաթի կորզման գործընթացը». Ա. Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ justiceandenvironment.org-ի՝ Չեխիան, Հունաստանը, Թուրքիան, Գերմանիան, Հունգարիան, Կոստա Րիկան, Արգենտինան, Էկվադորը և ԱՄՆ-ի որոշ նահանգներ արգելել են ցիանիդով կույտային տարրալվացման եղանակով ոսկու և արծաթի կորզման գործընթացը։

Նատրիումի ցիանիդը (NaCN) չափազանց ուժեղ և արագ գործող թունավոր նյութ է, որը մարդու օրգանիզմ ներթափանցելու դեպքում 2-4 ժամվա ընթացքում առաջացնում է տանջալից մահ: Չափահաս մարդու համար մահացու է ցիանիդի ընդամենը 0,3 գրամ չափաքանակը: Թոքերի մեջ շնչառական ճանապարհով անցնելու դեպքում առաջացնում է գրեթե վայրկենական մահ՝ մեկ րոպեի ընթացքում:

Ամուլսարում «Լիդիան» ընկերությունը ցիանիդի օգնությամբ է նախատեսում իրականացնել ոսկու կորզումը, ամբողջ Վայոց ձորի մարզը սնուցող Արփա գետից ընդամենը 1 կմ հեռավորության վրա, իսկ մոտակա բնակավայրեր Գնդեվազ գյուղից՝ 1,2 կմ և Ջերմուկ առողջարանային քաղաքից 7,6 կմ հեռավորությունների վրա: Ընկերությունը տարեկան օգտագործվելու է 2000 տոննա նատրիումի ցիանիդ և 1000 տոննա աղաթթու (HCl), իսկ հանքավայրի շահագործման ինը տարիների ընթացքում՝ 18 000 տոննա ցիանիդ, կամ 60 մլրդ մահացու չափաքանակ»: