Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Արա Պապյանը՝ Ամուլսարի մասին

328
Շաբաթ, 17 օգոստոսի, 2019 թ., 18:35
Արա Պապյանը՝ Ամուլսարի մասին

Դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս երկու օրը հետևում էի Ամուլսարի քննարկումներին: Հարցի մասնագետ չեմ: Հասկացա հետևյալը: Մեր ընտրությունը հետևյալ երկուսի միջև է.

1. Մեր ժառանգներին ՀԱՍՏԱՏԱՊԵՍ թողնում ենք մի մեծ խնդիր, որն ունի հսկայական բնապահպանական, տնտեսական, ֆինանսական, ժողովրդագրական, առողջապահական, հոգեբանական և բարոյական վնասներ:

2. Մեր ժառանգներին ՀԱՎԱՆԱԲԱՐ թողնում ենք որոշակի հատուցումներ վճարելու պարտականություն:

Քանի որ ընտրությունը պիտի կատարվի հաստատապեսի և հավանաբարի միջև՝ տրամաբանորեն նախընտրելի է երկրորդ տարբերակը»: