Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

234 ուղևորով ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել եգիպտացորենի դաշտում

871
Հինգշաբթի, 15 օգոստոսի, 2019 թ., 10:55
234 ուղևորով ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել եգիպտացորենի դաշտում

«Ուրալյան ավիաընկերությանը» պատկանող A321 ուղևորատար ինքնաթիռը օդ բարձրանալուց հետո կոշտ վայրէջք է կատարել Մոսկվայի մերձակայքում գտնվող Ժուկովսկի ծայրամասում Ռիբինսկոյե գյուղի մոտ, հաղորդում է РБК-ն: Հայտնի է, որ Սիմֆերոպոլ ուղևորվող օդանավի շարժիչը թռիչքից հետո բռնկվել է, երբ ինքնաթիռը բախվել է ճայերի երամի հետ, որոնցից մեկը ընկել է ինքնաթիռի շարժիչի մեջ: Շարժիչը սկսել է այրվել։
Ինքնաթիռում եղել է 226 ուղևոր, այդ թվում 6 երեխա, և անձնակազմի 7 անդամ։ Օդաչուներին հաջողվել է վայրէջք կատարել բաց դաշտում։ Նրանք տարհանվել են եգիպտացորենի դաշտից։ Հայտնի է 10 վիրավորի մասին։
ՌԴ ԱԻՆ-ը հաստատել է, որ թռիչիքի ժամանակ այրվել է շարժիչը: