«Հայաստանում այսօր կան բազմաթիվ տնտեսական հնարավորություններ, որոնք պատշաճ մակարդակով չեն օգտագործվում»․ Ն․ Փաշինյան
![]() «Մարդիկ հետևողականորեն տարբեր ժամանակներում իշխանություններից հումանիտար օգնություն են ակնկալել, ես գրառում էի արել այդ մասին, այդ գրառումը ևս պոզիտիվ արձագանք ստացավ: Այս համատեքստում ես կարևորում եմ հարկային փոփոխությունները, մարդիկ պիտի հասկանան, որ իրենց օրինական աշխատանքով պետք է հոգան իրենց կարիքները: Հայաստանում այսօր կան բազմաթիվ տնտեսական հնարավորություններ, որոնք պատշաճ մակարդակով չեն օգտագործվում, մենք պետք է քաջալերենք մարդկանց, որ օգտագործեն այդ հնարավորությունները, իսկ մեր խնդիրն է ամեն շաբաթ ավելացնել այդ հնարավորությունները: Աղքատ մարդը պետք է կարողանա իր աշխատանքով հարուստ դառնալու հնարավորություն ունենա»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արդյունաբերությունը պետք է զարգանա Հայաստանում և կառավարությունը պետք է աջակցի այդ հարցում։ Այս առումով, ես շատ կարևոր եմ համարում, որ մենք այդ կուլտուրան ներդնենք և տեղական արտադրողների արտադրանքը գնենք։ Ուստի, կոչ եմ անում՝ անպայման գնեք մեր տեղական արտադրողի արտադրած ապրանքը՝ կլինի կոշիկ, հագուստ, սնունդ, թե ուրիշ բան»,- ասաց Փաշինյանը։ |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
