Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Պայթյուն՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. վնասվել է «Շշի Մելոյին» պատկանող մեքենան

1501
Ուրբաթ, 02 օգոստոսի, 2019 թ., 15:10
Պայթյուն՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. վնասվել է «Շշի Մելոյին» պատկանող մեքենան

Օգոստոսի 2-ին, ժամը 12:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ի լրատվական ծառայությունը:

Վերոնշյալ ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել է դժվարանցանելի:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ պայթյունի հետևանքով վնասվել են նշված վայրում կայանված Range Rover, Nissan մակինիշի ավտոմեքենաները, որոցից առաջինը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։