Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Նույնն անում է նաև Նիկոլ Փաշինյանը». Ապրես Զոհրաբյան

448
Հինգշաբթի, 01 օգոստոսի, 2019 թ., 13:35
«Նույնն անում է նաև Նիկոլ Փաշինյանը». Ապրես Զոհրաբյան

Բնապահպան Ապրես Զոհրաբյանը Ֆեյսբուքում գրել է. «Կալավանը, որպես տուրիզմի մեջ հաջողած գյուղի օրինակ, մատնանշում և օգտագործում էր Կարեն Կարապետյանը: Նույնն անում է նաև Նիկոլ Փաշինյանը, բայց զարմանալին այն է, որ չտեսնելու են տալիս արդեն տասնամյակներ շարունակ զարգացած տուրիստական ենթակառուցվածքներ ունեցող մի ամբողջ քաղաքի փչացման վտանգը: Առաջինն ասում էր՝ հա որոշակի էկովտանգներ կան, բայց մարդիկ 70 միլիոն ծախսել են: Նիկոլն էլ ասում է՝ եթե մինչև իրենց սկսելը լիազորություն ունենայի, չէի թողնի, բայց հիմա մարդիկ 500 միլիոն են ծախսել, եթե ապացուցվեց, որ Սևանի և Ջերմուկի ջրերի վրա չեն ազդում, կաշխատեն: Հիմա ջհանդամ թե Միջազգային ֆինանսական կորպորացիան ասում է, թե հաշվարկված չէ «Ամուլսարի» ծրագրի բացասական հետևանքները Ջերմուկի սոցիալ տնտեսական դիմագծի վրա: Կառավարությունն էլ, ոչ թափանցիկ ձևով, «Ամուլսարի» հանքի ազդեցությունը, Սևանի և Ջերմուկի ջրերի վրա, գնահատելու է հրավիրել կոռուպցիայի մեջ թաթախված Լիբանանի մի ընկերության: Հիմա ստացվում է հետևյալ պատկերը՝ էնտուզիաստների ջանքերի շնորհիվ, առանց կառավարական աջակցության, Կալավան գյուղը զարգանում է: Ջերմուկի ավերումը կանխվում է էլի էնտուզիաստների շնորհիվ: Ու այստեղ մի բնական հարց է առաջանում, թե դուք էլ ո՞ւմ տանձին եք պետք, այ ուրիշների գործերի վրա ինքնափիառվող յոնջլախներ, երբ ընդունակ չեք նույնիսկ քայլ անելու կանխելու համար այն վտանգը, որ «Թեղուտի» պատճառով կանգնած է Շնողի գլխին»: