«Ծովն իմ կյանքն է». այսօր Այվազովսկու ծննդյան օրն է
![]() «Կանգնեցե՛ք», գոչեց վըրձինը ձեռքին Հովհ. Թումանյան. «Այվազովսկու նկարի առջև» «Ծովն իմ կյանքն է»,- ասում էր մեծանուն հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: Այսօր՝ հուլիսի 29-ին լրանում է Հովհաննես Այվազովսկու 202-ամյակը: Նա ծնվել է Մոլդովայից գաղթած հայ մանր առևտրական Գևորգ Այվազի (Հայվազ, ապա՝ Կոստանդին Հայվազովսկի) ընտանիքում: Սովորել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում, 1830–33 թթ-ին՝ Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայում, 1833–37 թթ-ին՝ Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում: Ուսումնառության տարիներին «Անդորր» կտավի համար արժանացել է ակադեմիայի առաջին կարգի Ոսկե մեդալի և գործուղվել Ղրիմ, որտեղ ստեղծած նկարներն աչքի են ընկնում ինքնատիպությամբ, տեսարանի հավաստի պատկերմամբ: 1840 թ-ին ակադեմիան նրան գործուղել է արտասահման՝ կատարելագործվելու. եղել է Իտալիայում (նաև Սբ Ղազար կղզում), Իսպանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Հոլանդիայում, մասնակցել է ցուցահանդեսների, արժանացել համընդհանուր ճանաչման: Իր գլուխգործոցներով՝ «Իններորդ ալիք» (1850 թ.), «Սև ծովը» (1881 թ.), «Փոթորիկ Նիսի ափերին» (1885 թ.), «Ալիքների մեջ» (1898 թ.), «Փոթորիկ Ազովի ծովում» (1889 թ.) և այլ կտավներով հասել է իրականության զարմանալի կենդանի և հուզական ընկալման, ստեղծել պատկերի գունագծային կառուցման յուրօրինակ, անկրկնելի արտահայտիչ լեզու: Այվազովսկու ծովանկարները որոշակի խորհրդանշական իմաստ ունեն. նրա ստեղծագործական ելակետը նախնիներից ժառանգած բնության բանաստեղծական, հեքիաթային ընկալումներն են: Նրա արվեստում լույսը կյանքի, հույսի ու հավատի խորհրդանիշն է: Հայաստանի նկատմամբ նկարչի սերն արտահայտվել է «Արարատ» (1868, 1887 թթ.), «Արարատ լեռան հովիտը» (1882 թ.), «Նոյն իջնում է Արարատից» (1889 թ.), «Հայ մարտիկի երդումը» (1891 թ.), «Հայ ժողովրդի մկրտությունը» (1892 թ.), «Խրիմյան Հայրիկը Էջմիածնի շրջակայքում» (1895 թ.) և այլ կտավներում: Ծովանկարչության բնագավառում նրա խորհուրդներով են առաջնորդվել նկարիչներ Մկրտիչ Ճիվանյանը, Մանուկ Մահտեսյանը, Վարդան Մախոխյանը, Այվազովսկին որոշակի ազդեցություն է թողել Գևորգ Բաշինջաղյանի ստեղծագործության վրա: Այվազովսկու գործերից պահվում են աշխարհի նշանավոր թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: |

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Շոշ գյուղի պատմական հուշարձանները (լուսանկար)
15213.10.2026, 22:54
Լճաշենում օծվել են նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը (տեսանյութ)
17811.10.2026, 18:54
«Արցախի դեմ պատերազմը պետք է դիտարկել նաև որպես ինքնության ոչնչացման քաղաքականություն»․ Հովիկ Ավանեսով (լուսանկար)
15008.10.2026, 14:00
«Կոնսերվատորիայի պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները». Վարդան Հակոբյան (ՈՒՂՂՎԱԾ)
23507.10.2026, 22:48
«Հայաստանի հանրային հեռուստաընկերության» գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվել
19507.10.2026, 00:00
Թբիլիսիի կենտրոնում հայտնաբերվել են հայերեն արձանագրությամբ պատմական քարեր (լուսանկար)
17706.10.2026, 19:48






