Ավտովարորդները սպառնացին վարչապետի տուն գնալ
![]() Կառավարության շենքի դիմաց ակցիա են իրականացնում ավտոներկրողները: Նրանք բողոքում են, որ չեն կարողանում ամերիկյան և ճապոնական մեքենաները ձեռք բերել աճուրդներով՝ երկրորդային շուկաներից: Սակայն վերջին օրերին կայքերը փակ են, և վարորդները խաղարկությամբ մեքենաներ չեն կարողանում գնել: «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը հայտարարեց. «Ես ուզում եմ հասկանալ՝ սա դավադրությո՞ւն է, թե ոչ: Ի՞նչ գործ ունի ճապոնական ընկերության դիլերն ինձ ասի, որ դու 2020թ. ես ընդունելու մեքենան, իսկ այդ ժամանակվանից դուք մտնելու եք ԵԱՏՄ դրույքաչափերի դաշտ: Ես էլ ասում եմ՝ հարգելի՛ ճապոնացի դիլեր, քո ի՞նչ գործ՝ իմ մեքենան ձմռա՞նը, թե՞ 2020թ. գարնանը կհասնի Հայաստան: Ես եկել եմ կառավարության հետ բանակցեմ: Ինչո՞ւ ես պետք է 6 ամիս առաջ զրկվեմ մեքենայի առևտրից»: Նա կառավարությունից պահանջում է, որ վերջինը հայտարարություն տարածի, որ ոչ թե ներկրումն է ընդունում մինչև դեկտեմբերի 31-ը, այլ խաղարկությունը: Տ. Հովհաննիսյանն ասաց, որ ՌԴ ու Ղազախստանի քաղաքացիները ժամանակավոր գրանցվում են հայ քաղաքացիների բնակարաններում և այդ հասցեով մեքենա են ներկրում Վրաստանից: Գրանցում են հայկական համարներով և արտահանում են: «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահի տվյալներով՝ 75 հազար ներկրված մեքենաների կեսը արտահանվել է: Տ. Հովհաննիսյանը պահանջեց, որ կառավարությունն օրենքով ամրագրի, որ ՀՀ-ից ավտոմեքենա գնելու իրավունք ունենան միայն մշտական գրանցում ունեցողները: Նա ՃՈ-ին առաջարկեց ավտոմեքենայի առքուվաճաքը կատարել առցանց՝ Ոստիկանության կայքի միջոցով, հաշվառման կենտրոնից էլ ստանալ պետհամարանիշերը: Բողոքողն անիմաստ համարեց նաև ՃՈ հաշվառման կենտրոններից գույքահարկի ու ԱՊՊԱ-ի կտրոն պահանջելը: «Գույքահարկի պահանջ թող ներկայացնեն վարչական շրջանների աշխատակազմերը, իսկ ԱՊՊԱ-ն՝ ապահովագրական գործակալությունները: Ավտովարորդների պաշտպանության լիգայի ղեկավարը պահանջում էր նաև, որ բարձրացվեն ՃՈ հաշվառման բաժնի աշխատակիցների աշխատավարձերը: |

«Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
14731.10.2026, 11:24
«Դուք մտաք իմ, վարորդների, Յանդեքսի արանքն ու թաղեցիք հարցը». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
13330.10.2026, 12:36
«Ապօրինի կայանման դեմ պայքարը Չինաստանում և Հայաստանում». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
21921.10.2026, 23:24
Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն. ՆԳՆ-ի նոր նախաձեռնությունը (տեսանյութ)
22321.10.2026, 20:48
Tesla-ն ներկայացրել է «թռչող» ավտոմեքենա (տեսանյութ)
94616.10.2026, 11:18
«Մարզերի բնակիչներին արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան»․ Գևորգ Ստեփանյան
21114.10.2026, 11:06
