Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Սա ոտից գլուխ ռախիտ պրոյեկտ ա». Արման Յարալյան

487
Շաբաթ, 27 հուլիսի, 2019 թ., 03:05
«Սա ոտից գլուխ ռախիտ պրոյեկտ ա». Արման Յարալյան

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Արման Յարալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հանքագործներ, մետալուրգներ, տիկնայք և պարոնայք։

Քանզի էլ ձգձգելու տեղ չկա ու քննչականի տվյալները պտի հրապարակվեն Ամուլսարի հարցով, հետո հրապարակողների համար սկսվի դաժան հարցադրումների շրջան, ստիպված լինեն պատասխանել, թե որտեղից ու հատկապես ով գտավ էդ փորձագետներին, ինչու հենց իրանց վստահվեց, ինչ չափորոշիչներով և այլն։

Ուզում եմ մանիպուլյատրների բերանը փակելու համար անդրադառնալ թթվային դրենաժի էն հատվածին, որն իբր իրանք կառավարելու պլան ունեն։

Խոսքը դատարկ ապարների (ապարներ, որոնցից ոսկի կորզել հնարավոր չի) լցակույտի թթվային դրենաժի կառավարման մասին ա։

Ըստ «Լիդիան»-ի հեքիաթի, այն կկառավարեն կապսուլավորման եղանակով, եթե չաշխատի՝ կկիրառեն կաթով մաքրման մեթոդը:

Հիմա, ըստ էության, թե ինչ բան ա կապսուլավորումը։

Դա ենթադրում ա դատարկ ապարները բաժանել մասերի, ու դրանք թաղել այլ ոչ՝ թթվագոյացնող ու ջրամեկուսիչ ապարներով։
Բնության մեջ ամենահարմարն ու կիրառելին կավահողն ա։

Որպեսզի պատկերացնենք իրանց հեքիաթի մասշտաբները՝ պատկերացրեք ամբողջ սարի մի մասը փաթեթավորված առնվազն իրա ծավալի կավահողով։

Առաջին հայացքից օկ ա, բայց հարցը էն ա, թե էդքան կավահող որտեղից են բերելու, իրանց շմագում չկա էդ կավահողի ծագման վայրը, դրա համար տվյալ համայնքներից թույլտվությունը, տվյալ գործողության ազդեցության գնահատականը, թե էդքան կավ, որ մի տեղից տարար, դրա տեղում ինչ ա կատարվելու։

Սա նշանակում ա, որ մադկանց ունեցած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը ոչ միայն հստակ չի, որ հաստատ կառավարելի ա, ենթադրում են, որ կառավարելի ա, այլ բացի դա նաև կիսատ ա, քանզի ամբողջական չկա տված, թե էդ մեթոդի կիրառությունը երկրորդային ինչ հետևանքներ ա թողնելու։

Հիմա ասենք սա էլ ունեցան ու քանի վստահ չեն, որ կաշխատի, որպես զապաս ասում են՝ կաթով կանենք:

Օկ, գնահատված ա, թե ինչքան կաթ պետք կգա, որտեղից են էդքանը ճարելու, ասենք ճարեցին, էդքան կաթի մեր տնտեսության սննդամթերքի շարքից հանելու հետևանքները ո՞վ ա հաշվել:

Կամ ասենք՝ ներկրեցիր, արդյո՞ք քո բյուջեի մեջ տեղավորվում ես, թե դա էնքան թանկ հաճույք ա, որ սկի կարելի ա հանքը չբացած։

Ա էլ չեմ ասում բացահանքի թթվային դրենաժի մասին, նա մի առանձին կամեդիա ա: Հեշտ լուծում են գտել, համարել են, որ սարի վրա անձրև ու ձյուն չի գա, ուստի կառավարման լուրջ խնդիր չի լինի, իսկ թե էդ ստորգետնյա ջրերը որտեղից են հայտվում՝ մնում ա երևակայել:

Չերակարացնեմ, սա ոտից գլուխ ռախիտ պրոյեկտ ա: Թեղուտի նման սրան թույլտվություն տվողը հավերժ անիծված ու դատապարտված ա լինելու»: