Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Օսիպյանը՝ Վլադիմիր Գասպարյանի զոքանչի ձկան բիզնեսի մասին

826
Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ., 13:15
Օսիպյանը՝ Վլադիմիր Գասպարյանի զոքանչի ձկան բիզնեսի մասին

Վալերի Օսիպյանը տեղեկացված չէր նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչի ձկան բիզնեսից: «Ոստիկանությունը որևէ փաստ չունի. իրականացնում ենք համապատասխան ուսումնասիրություններ: Տեղեկացված եմ, որ նախաքննության մարմինը վարույթ է իրականացնում այդ մասով»,- հուլիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ինքն ինչպե՞ս է վերաբերվում, որ ՀՀ նախկին ոստիկանապետի զոքանչը ձուկ որսացող, իրացնող ու արտահանող ընկերություններից մեկի ղեկավարն է:

Երկրորդ հարցին, թե դրանում շահերի բախում չի՞ տեսնում, Վ. Օսիպյանը նշեց. «Չեմ կարող ասել՝ նախկինում ինչպե՞ս է եղել, տեղեկացված չեմ եղել, դրա մասին կխոսեմ առաջիկա օրերին»:

ՀՀ ոստիկանապետն ասաց, որ ձկան ապօրինի վաճառքը մտահոգում է իրենց, որովհետև Սևանը մեր ազգային հարստությունն է: Սակայն ձկնագողության դեմ պայքարը միայն ոստիկանությամբ չի սահմանափակվում: