Կուտակումներ՝ Բագրատաշենի անցակետում. Միքայել Մելքումյանն առաջարկով կդիմի ՊԵԿ-ին
Բագրատաշենի անցակետում կուտակումներ են։ Այս մասին օրերս ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն էր տեղեկացրել՝ հրապարակելով լուսանկարներ: Եղիազարյանը մասնավորապես նշել էր, որ խոսքը բեռնափոխադրումներով զբաղվող և մեքենաներ ներմուծողների մասին է, որոնց սպասարկում է ընդամենը 4 աշխատակից։ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը և «Իմ քայլ»-ից Արմեն Փամբուխչյանն այսօր ծանոթացաել են իրավիճակին: Միքայել Մելքումյանը նշել է, որ ամենահրատապ խնդիրը մաքսակետի աշխատակիցների ավելացումն է, քանի որ ներկայում աշխատող 4 աշխատակիցները ծանրաբեռնված են, ինչն էլ հանգեցնում է հերթերի և կուտակումների: Նրա խոսքով՝ մեկ հերթափոխում պետք է աշխատի 6-7 աշխատակից: «Ես հաշվել եմ, օրական մոտ 300-400 մեքենա է ներկրվում, սա մեծ թիվ է: Եթե սենց գնա, տարեկան ունենալու ենք 150 հազար մեքենա»,- ասաց պատգամավորը: Նշենք, որ նախորդ տարի ներկրվել է 67 հազար ավտոմեքենա: Մելքումյանն ավելացրեց, որ այս հարցով կդիմի ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, որպեսզի մաքսակետում ավելանան աշխատողները և մեկ տաղավար:
Տեսանյութը՝ Թերթ.am-ի |
«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
14122.04.2024, 22:54«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
14922.04.2024, 01:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
12021.04.2024, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
15621.04.2024, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
15520.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
66918.04.2024, 22:48