Երևան`   +23 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.

Անկարգությունների կազմակերպիչներից շրջանառվում է ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի անունը

1134
Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ., 15:40
Անկարգությունների կազմակերպիչներից շրջանառվում է ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի անունը

Մամուլում լուրեր են տարածվել, ըստ որի՝ Իջևանում բողոքի ակցիաների հրահրման գործում իր դերն ունի ՀՀԿ-ական նախկին պատգամավորներից մեկը: Ասում են՝ խոսքը Գագիկ Մելիքյանի մասին է, ով ծնունդով Տավուշից է: Նա է ուղղորդել մարդկանց՝ դուրս գալ ցույցի: Կանդրադառնա՞ն արդյոք իրավապահներն այս տեղեկություններին, թե՞ ոչ, հայտնի չէ, ասում են՝ ԱԱԾ-ն ոչ միայն Տավուշի մարզի, այլև բոլոր խիտ անտառապատ մարզերի տարածքներում հետախուզական գործողություններ է իրականացրել ու ապօրինի անտառահատումների բազմաթիվ դեպքեր բացահայտել. քրգործերում ներգրավված են մի շարք պաշտոնատար անձինք:

Ի դեպ, 2018-ի աշնանը հետաքննող լրագրողները պարզել էին, որ պետական բարձր պաշտոններ զբաղեցրած մի խումբ անձանց մասնակցությամբ կատարված գործարքների արդյունքում 2007թ․ մասնավորեցվել է մոտ 14 հա անտառապատ տարածք: Նշվում էր, որ գործարքի արդյունքում հողակտորներ էին ձեռք բերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդին, ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կինը, Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանի կինը, Արամ Դանիելյանի նախկին խորհրդականի որդին, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի մերձավորները, ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կինը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ կապ ունեցող անձինք, Դանիայի Թագավորությունում ՀՀ նախկին դեսպան Հրաչյա Աղաջանյանը և այլք: