iPhone-ի տերերն ավելի հաճախ են անցում կատարում Android-ներին
![]() iPhone-ի տերերն ավելի ու ավելի հաճախ են անցում կատարում հարավկորեական Samsung-ին: Այս մասին են վկայում ամերիկյան BankMyCell-ի դիտարկումների արդյունքները: Ընկերությունը հավաքել ու վերլուծել է ավելի քան 38 հազար հեռախոս վերավաճառողների տվյալներ 2018-ի հոկտեմբերից սկսած: Պարզվել է, որ 15,2%-ով նվազել է այն մարդկանց թիվն, ովքեր ունեցել են iPhone և ցանկացել են այն փոխարինել ավելի նոր iPhone-ով: Իսկ ահա «հավատարմությունը» Samsung-ին ավելի բարձր է եղել. Galaxy S9 օգտագործողների միայն 7,7%-ն է անցում կատարել դեպի iPhone: 92,3%-ը մնացել են Android-ին հավատարիմ: Այնինչ iPhoneX-ի տերերի մեկ քառորդը՝ 26%-ն, ի վերջո, անցում են կատարել դեպի ուրիշ ապրանքանիշ: Որպես կանոն, Apple-ի նախկին տերերի նախապատվությունը կանգ է առնում Samsung-ի վրա: Միայն 2019-ի հունիսին iPhone ունեցողների 18%-ն այն փոխարինել է հարավկորեական ապրանքանիշով:
|

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
022:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
376Երեկ, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
275Երեկ, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
41218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
46517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
93717.10.2026, 00:30
