«ՀՀ կառավարության հետ որևէ մեկը չի կարող շանտաժով խոսել». ՀՀ վարչապետ
![]() «Երբեմն այնպիսի տպավարություն կարող է ստացվել, որ օրինակ Իջևանում, Բերդում, Թումանյանի տարածաշրջանում բոլորը զբաղված են փայտ կտրել վաճառելով: Ամենևին այդպես չէ: Դա մարդկանց նեղ շրջանակ է, որ երկար տարիներ իր կոռուպցիոն կապերով ստեղծել է որոշակի լծակներ, ցանց և, ըստ էության, այսօր մենք գործ ունենք այդ ցանցի հետ»,- այսօր կառավարության նիստում անդրադառանալով Իջանում երեկ տեղի ունեցած միջադեպին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա չբացառեց, որ այդ գործողությունները թիկունքից, ետնաբեմերից կառավարվում են այն պոտենցյալ մարդկանց կողմից, ովքեր, վարչապետի խոսքով, անխուսափելիորեն կրելու են պատասխանատվություն: «Ոչ մի կոմպրոմիս չի լինելու, ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու: Ես հստակ այս խնդիրը դնում եմ իրավապահ համակարգի առաջ. ոստիկանության, ԱԱԾ-ի, մյուս իրավապահ մարմինների գործունակության խնդիրն է դրված. ապօրինի գործունեության հետ ոչ մի կոմպրոմիս չի լինելու: ՀՀ կառավարության հետ որևէ մեկը չի կարող շանտաժով խոսել: Սա գործնականում կյանքի կոչելը իրավապահ համակարգի խնդիրն է»,- հայտարարեց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ չնայած վերը նշվածին, միայն պատժողական տրամաբանությամբ չպետք է առաջնորդվել: Օրինակ բերելով Տավուշի մարզի հնարավոր զարգացումը տուրիզմի տեսանկյունից՝ վարաչպետը նշեց, որ այժմ տուրիստները գալիս են Տավուշ պարզապես անտառով զբոսնելու համար. «Մեր հայրենակիցներին մենք պետք է կարողանանք ի վերջո հասցնել նրան, որ ընդհակառակը՝ ծառերը չկտրելով՝ իրենք կարող են ավելի մեծ գումարներ վաստակել»,- նշեց Փաշինյանը: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
