Սևանա լճի խնդիրը լուծելու համար նախատեսվում է 3-4 նոր ջրամբար կառուցել. քննարկում
![]() Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ Ազգային ժողովում այսօր քննարկվում է Սևանա լճում տիրող ներկայիս իրավիճակը և դրա կանխարգելման հնարավոր գործողությունները: Քննարկման ժամանկ ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը նշեց, որ այժմ լիճը բավականին ծանր վիճակում է և կազմակերպված աշխատանքները դեռևս հնարավորություն չեն տվել լուծել խնդիրները: Ըստ նրա՝ մաքրման կայաններ կան, որոնք այժմ ավելի շատ աղտոտում են, քան մաքրում, բացի այդ՝ տարեկան 240 տոննա մաքրումից հավաքվող կեղտը լցվում է քաղաքի աղբավայր, որն էլ հետո էլի հետ է գալիս։ «300 մշտական գործող օբյեկտներից 10-ի վրա տեղադրել ենք փորձնական նմուշներ, այդ սարքերով ջուրը միկրոբներով մաքրում են, և դրանց վրա որևէ ծաղկում չի նկատվել»,-ասաց նա։ Մասնագետը նշեց, որ առաջարկել են ջրի երկու տեսակի մաքրման կայաններ տեղադրել, որոնք կարողանում են բիոլոգիական մաքրում կատարել։ Ինչպես նշում է Ջավադյանը՝ սարքերը մատչելի են .«Օրինակ՝ 22 մշտական հախաճորդ ունեցող ռեստորանի համար այն լիզինգով ձեռք բերելը և յոթ տարվա ընթացքում գումարը վճարելը ամսական կկազմի 40 հազար դրամ»,-փաստում է նա։ Մյուս սարքն արժե100 միլոն դրամ. 3-4 դոնոր նոր ջրամբարներ են նախատեսվում կառուցել 2-2.5 տարվա ընթացքում. «Դա բերենք լցնենք Սևանա լիճ՝ թունելով ու Հրազդան գետով, որպեսզի նախ մաքուր շատ ջուր ունենանք, և հետո ջրափոխության ժամանակ ջրանկման նշույլ չլինի»,-ասաց Ջավադյանը։ |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
