Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Մեր թիրախը ոչ թե երկնիշ աճն է, այլ՝ լավ ապրող քաղաքացին». Բաբկեն Թունյան

382
Կիրակի, 14 հուլիսի, 2019 թ., 09:25
«Մեր թիրախը ոչ թե երկնիշ աճն է, այլ՝ լավ ապրող քաղաքացին». Բաբկեն Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «7%, 8% տնտեսական աճը լավ ցուցանիշ է։ Բայց մեզ ավելի շատ պիտի հետաքրքրի աճի որակը ու այն, թե այդ աճը որքանով է նպաստում ՀՀ քաղաքացու բարեկեցության բարելավմանը։
Մեր թիրախը ոչ թե երկնիշ աճն է, այլ՝ լավ ապրող քաղաքացին։ Երկնիշ աճը ընդամենը քաղաքացուն ավելի երջանիկ դարձնելու ճանապարհներից մեկն է։
Ու սա, ի դեպ, ֆիքսված է թե՛ «Իմ քայլի» նախընտրական, թե՛ կառավարության ծրագրում»: