Կայացավ վերածնված De Tomaso ապրանքանիշի P72 սուպերքարի պրեմիերան
![]() Բրիտանական Գուդվուդում կայացած արագության փառատոնին տեղի ունեցավ վերածնված De Tomaso ապրանքանիշի P72 սուպերքարի պրեմիերան: Մեքենայի պրեմիերան համապատասխանեցրել են իտալական օրիգինալ ապրանքանիշի 60-ամյակի հետ: Հիշեցնենք, որ այն հիմնվել է 1959 թվականին՝ արգենտինացի գործարար Ալեխանդրո դե Թոմազոյի կողմից: 2014-ին De Tomaso ապրանքային նշանի օգտագործման իրավունքները գնել է չինական Consolidated Ideal TeamVenture հոլդինգը: P72-ի մասին առայժմ հայտնի է միայն այն, որ այն մշակում են նույն մասնագետները, որոնք զբաղվում են Apollo Intensa Emozione հիպերքարերի ստեղծմամբ: Վերջիններս ստեղծված են կարբոնային շասիի վրա, հագեցած են 6,3-լիտրանոց մթնոլորտային V12 շարժիչով, որն արտադրում է 780 ձիաուժ արագություն: Apollo Intensa Emozione-ն կայանած վիճակից մինչև առաջին «հարյուրյակ» արագությանը կարող է հասնել 2,7 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 333 կմ/ժ: P72-ը կթողարկվի սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 72 օրինակ: Մեկ սուպերքարի արժեքը կկազմի 750 հազար դոլար: Ընեկրությունն արդեն սկսել է ընդունել նախնական պատվերներ: ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

«Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
14731.10.2026, 11:24
«Դուք մտաք իմ, վարորդների, Յանդեքսի արանքն ու թաղեցիք հարցը». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
13330.10.2026, 12:36
«Ապօրինի կայանման դեմ պայքարը Չինաստանում և Հայաստանում». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
21921.10.2026, 23:24
Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն. ՆԳՆ-ի նոր նախաձեռնությունը (տեսանյութ)
22321.10.2026, 20:48
Tesla-ն ներկայացրել է «թռչող» ավտոմեքենա (տեսանյութ)
94616.10.2026, 11:18
«Մարզերի բնակիչներին արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան»․ Գևորգ Ստեփանյան
21114.10.2026, 11:06











