Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Կոտայքի մարզում կգործի հանքային ջրի շշալցման գործարանը. 3 տարվա ընթացքում կստեղծվի 134 աշխատատեղ

366
Հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ., 12:00
Կոտայքի մարզում կգործի հանքային ջրի շշալցման գործարանը. 3 տարվա ընթացքում կստեղծվի 134 աշխատատեղ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշվեց ներդրումային ծրագրի շրջանակներում արտոնություն տալ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ին, որը նախատեսում է Կոտայքի մարզում հիմնել և գործարկել ամբողջությամբ ավտոմատացված, միջազգային չափանիշներին համապատասխանող աղբյուրի և հանքային ջրի շշալցման գործարան։ Արտադրական փուլը նախատեսվում էր սկսել 2019 թվականի մայիսից, սակայն առաջացան որոշ խնդիրներ և հետաձգվեց մինչև սեպտեմբերի վերջ։

Ներկա պահին Ընկերությունը կատարել է շուրջ 1.12 մլրդ դրամի չափով ներդրում և ստեղծել թվով 14 աշխատատեղ։

Մեկնարկած ծրագրի շրջանակներում ընկերությունը նպատակադրված էր կատարել շուրջ 13,2 մլրդ դրամի ընդհանուր ներդրում, որը պետք է իրականացնի մի քանի փուլերով։ Առաջին փուլով Ընկերությունը արտոնություն էր ստացել ներմուծվող ապրանքների մասով 115 մլն դրամի չափով և կատարել ցանկով հաստատված ամբողջ ներմուծումը, այժմ երկրորդ փուլի շրջանակներում նախատեսում է ներմուծել ևս 228,4 մլն դրամի չափով ապրանքներ։

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 134 նոր աշխատատեղ՝ 422 հազար դրամ միջին աշխատավարձով: