Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Կրթական համակարգի բացերի հետևանքների արտացոլման լավագույն վայրն ԱԺ-ն է». Վահրամ Թոքմաջյան

301
Երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ., 14:45
«Կրթական համակարգի բացերի հետևանքների արտացոլման լավագույն վայրն ԱԺ-ն է». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրթական համակարգի բացերի հետևանքների արտացոլման լավագույն վայրն ԱԺ-ն է։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են գնահատել ՀՀ կրթության ոլորտի կարիքները, կարող են ուսումնասիրությունն սկսել ԱԺ-ից։ Կստանան 100%-ին մոտ ճշտությամբ արդյունք։

Տեղից խոսացողներ և գոռացողներ։

Դժվար դաստիարակվողներ ու շարժունակներ։

Ուշ ինտեգրվողներ։
Չգնահատված տարիքովներ։
Ֆորմալ կրթության թերուսներ։
Չարաճճիներ։
Անհանդուրժողներ։
Գերազանցիկներից արտագրողներ (օրենքների տեսքով)։ Բոլոր տեսակներն ունեն ներկայացուցիչներ»: