«Տնտեսության արյունատար երակները բացվել են». Նիկոլ Փաշինյան
![]() «Տնտեսության արյունատար երակները բացվել են: Մեզ պետք է անհատական ջանքի հաղթանակ: Մեր խնդիրն է սեփական տաղանդին հավատալը: Յուրաքանչյուր մարդ բացառիկ տաղանդ է, երկրագնդի վրա, ՀՀ-ում չկա ոչ տաղանդավոր մարդ: Եվ մեր կառավարության առաքելությունը մարդկանց աջակցելն է, որ նրանք հայտնաբերեն իրենց տաղանդը, հավատան իրենց տաղանդին: Եթե նրանք հավատացին, ոչ ոք նրանց չի կանգնեցնի, նույնիսկ կառավարությունը». հունիսի 22-ին Դիլիջանում «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» ներդրումային բիզնես–համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ Ն. Փաշինյանի՝ ՀՀ-ում անհավատալի փոխություններ են արվել, և դրանք արվել են խոսքով և գաղափարով: Նա անվանական թվարկեց այն մարդկանց անունները, ովքեր հավատացել են իրենց ուժերին և բիզնես հաջողության են հասել: Ն. Փաշինյանը ներկայացրեց թվային մի տվյալ: Այս տարի արդեն ՀՀ-ում պահուստավորված դոլարի ծավալը հասել է 171 միլիոն դոլարի: 3 օրվա ընթացքում 40 միլիոնով ավելացել է: Սա նշանակում է, որ ՀՀ-ում «փող է պտտվում»: Հիշեցնենք, որ մինչ այժմ բիզնես-համաժողովներ են անցկացվել անցկացվել Արարատի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում: Տավուշինը 5-րդն է: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
