Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.

«Ժողովուրդն արդեն որոշել ա, որ էդ հանքը չի շահագործվելու, այնպես որ հանկարծ խաղեր չտաք». Անի Խաչատրյան

290
Հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ., 20:10
«Ժողովուրդն արդեն որոշել ա, որ էդ հանքը չի շահագործվելու, այնպես որ հանկարծ խաղեր չտաք». Անի Խաչատրյան

Բնապահպան Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ հիշեցնել, որ Ամուլսարի հարցը որոշում է միայն ու միայն ժողովուրդը, Կառավարությունը, որտեղ կան շատ շահագրգիռ ու նախորդներից մնացուկ պաշտոնյաներ, ի զորու չէ որոշելու, որ էդ հանքը պիտի շահագործվի, եթե հանկարծ տենց բան որոշեն: Որոշողը ժողովուրդն ա, քանի որ Կառավարությունը սովորություն ունի մերժվելու ու փոխվելու, պիտի խելացի որոշում կայացնի, քանի որ ժողովուրդն արդեն որոշել ա, որ էդ հանքը չի շահագործվելու, այնպես որ հանկարծ խաղեր չտաք, խորը շնչեք, արտաշնչեք ու հիշեք, որ դուք ուղղակի ըտեղ եք, որ ժողովրդի շահերը պաշտպանեք, հակառակ դեպքում անելիք չունեք ըտեղ»: