Կբարձրանան ՊԵԿ աշխատողների աշխատավարձերն ու հավելավճարները
Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում տեղադրվել է նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում, ինչի արդյունքում կբարձրանան ՊԵԿ աշխատակիցների աշխատավարձերն ու հավելավճարները: Կառավարությունում անհամապատասխանություններ են գտել օրենքի հոդվածների միջև և առաջարկում են փոփոխություններով վերացնել դրանք: Ըստ այդմ՝ գործող օրենքում տարբեր են քննչական մարմինների և ՊԵԿ քննչական վարչության ծառայողների հավելավճարների հաշվարկման կարգերը: Հավելավճարներ չեն սահմանվում նաև հարկային և մաքսային ծառայությունների այլ ստորաբաժանումներում աշխատած տարիների համար: Նախագծի հեղինակների կարծիքով՝ սա խտրական մոտեցում է՝ նույն իրավական կարգավիճակն ունեցող գերատեսչությունների՝ ՊԵԿ-ի ու քննչական մարմինների պաշտոնատար անձանց միջև: Իսկ ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածն արգելում է խտրականությունը: Բացի այդ, ՀՀ ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցների աշխատավարձերի գործակիցները որոշ դեպքերում չեն համընկնում մյուս նախաքննական մարմինների համազոր, որոշ դեպքերում ավելի ցածր պաշտոնների համար սահմանված աշխատավարձերի գործակիցների հետ: Առաջարկվող փոփոխությամբ ՊԵԿ քննչական վարչության և նախաքննական մյուս մարմինների ծառայողների աշխատավարձերի գործակիցները կհամապատասխանեցվեն: Կառավարությունում օրենսդրական անհամապատախանություններից բացի, աշխատավարձերի ու հավելավճարների բարձրացման այլ հիմնավորում էլ են գտել՝ պետական գանձարան փոխանցված գումարների չափերը: 2018 թվականի ընթացքում պետբյուջե է վերադարձվել 8.563.056.013 ՀՀ դրամ։ Հարկ ենք համարում նկատել, որ օրինագծի մշակողը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն է: |
ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
29818.04.2024, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
45317.04.2024, 16:36«Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար». Վահե Դավթյան
105615.04.2024, 20:36«Ղազախստանը պատրաստ է ՀՀ ապրանքների արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի»․ Տոկաև
112315.04.2024, 12:18ՀՀ բանկերի բոլոր ավանդները՝ մեկ էջում․ ԱՎԱՆԴ․am
113415.04.2024, 11:48Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել (տեսանյութ)
85815.04.2024, 11:30