Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը Մանվել Գրիգորյանի գործով գրություն է ուղարկել դատարան
Այսօր՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը Գրիգորյանի գործով գրություն է ուղարկել դատարան: Կոմիտեի նախագահը դատարանից պահանջում է ներկայացնել հստակ թիվ, թե որքան է կազմում պետությանը պատճառված վնասի չափը և արդյոք Ակնալճի տարածքը կալանքի տա՞կ է, թե՝ ոչ: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ցանկանում է 10.5 մլն դոլար արժողությամբ Ակնալիճ համայնքում իրեն պատկանող տարածքները նվիրաբերել պետությանը: Դատարանի որոշմամբ՝ վերոնշյալ միջնորդությունը կքննարկվի մեկ այլ նիստի ժամանակ, երբ ներկա կլինի Մանվել Գրիգորյանը: Նշենք, որ Գրիգորյանի պաշտպանական խումբը բազմիցս նշել է, որ իրենց պաշտպանյալի վիճակը ծանր է, նրա մոտ առկա է 30-ին մոտ հիվանդություն: Օրերս էլ Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը ասուլիսի ժամանակ նշել էր, որ նոր հիվանդությունների ի հայտ գալու հետևանքով բժիշկները հայտնել են, որ նախկին պատգամավորի վերջույթները պետք է անդամահատվեն: Մանվել Գրիգորյանի գործով Նարեկ Բաբայանը գրություն է ուղարկել դատարան |
Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
18709:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
124Երեկ, 16:54«Դրական եմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
109Երեկ, 14:06«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
110Երեկ, 12:18«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
97Երեկ, 11:48«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
99Երեկ, 09:36