Բաբկեն Թունյանն առաջարկում է գրավատների և փոխանակման կետերի նախատեսվող պետտուրքի չափն իջեցնել
![]() ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն անդրադարձավ գրավատների և փոխանակման կետերի պետտուրքի վերաբերյալ փոփոխությունների նախագծին։ Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկը նախագիծ էր ներկայացրել, ըստ որի՝ 60 անգամ ավելանալու է վերոնշյալ ոլորտների պետական տուրքը: «Գրավատների պետտուրքի մասով մենք առաջարկում ենք առաջին տարին նախնական 6 միլիոնի փոխարեն 1,5 միլիոն դրամ, հետո՝ 2 միլիոն սահմանել։ Իսկ փոխանակման կետերի մասով՝ նախկին սարսափելի տարբերակի՝ 3 միլիոնի փոխարեն բանակցությունների արդյունքում կոնսեսնսուսային տարբերակով եկանք 750 հազարի դրամ առաջին տարում, հետո՝ 1 միլիոն։ Բայց առաջարկում ենք այս դեպքում էլ 500 հազար դրամից սկսել։ Այսինքն՝ առաջին տարին կլինի 500 հազար դրամ, հետո՝ 1 միլիոն»,-հայտարարեց Թունյանը։ Ավելի վաղ նա ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ այս հարցի վերաբերյալ Կառավարության և Կենտրոնական բանկի հետ քննարկումներ են տարվում պետտուրքն ավելի քիչ սահմանելու մասով։ Նշենք նաև, որ մի քանի ամիս է գրավատների և փոխանակման կետերի սեփականատերերն ու աշխատակիցները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում․ նրանք դեմ են ԿԲ-ի առաջարկած նախագծին և նշում են, որ նախագծի ընդունման դեպքում գրավատներն ու փոխանակման կետերը կփակվեն և մարդիկ կմատնվեն անգործության։ |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
