Երևան`   +22 °C
Այսօր`   Կիրակի, 21 հուլիսի, 2019 թ.

«Հեղափոխությունից հետո գազը, էլեկտրաէներգիան, բենզինը չէժանացան». Ոսկան Սարգսյան

147
Կիրակի, 16 հունիսի, 2019 թ., 14:25
«Հեղափոխությունից հետո գազը, էլեկտրաէներգիան, բենզինը չէժանացան». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որևէ լրատվամիջոց կամ ՀԿ պետք է դիմի Կառավարություն՝ հարցնելով, թե Նիկոլ Փաշինյանի հայտարարած, Հայաստանում մեկ տարում ստեղծված, կամ օրինական գրանցում ստացած 51 հազար աշխատատեղերը, ո՞ր ընկերություններում են, տասնյակ կամ հարյուրավոր աշխատատեղեր թաքցրած, նրանց համար հարկեր չվճարած գործատուներն ի՞նչ պատասխանատվության են ենթարկվել։ Հեղափոխությունից հետո, անցած ավելի քան մեկ տարում, գազը, էլեկտրաէներգիան, բենզինը, սալյարկան, նույնիսկ՝ բանանը չէժանացան: Սահմանամերձ Տավուշում կարկուտը ոչնչացրեց գյուղացիների բերքը, իսկ մարզպետարանի աշխատողները շարունակում են պետբյուջեից ինքնապարգևատրվել, չգիտես՝ որ նվաճումների համար։ Տավուշի մարզպետի խոսքերով՝ այժմ Իջևանում մասսայաբար բանան ու կիվի են աճեցնում, մինչև 2025-ը 5000 ընտանիք արտերկրից վերադառնալու է Տավուշ։ Ինչպես հայտնի ֆիլմում Ֆրունզիկ Մկրտչյանի հերոսն էր գոչում՝ էհեհեհե...»: