«Ես ուզում էի ինձ պաշտպանել». դեմքին դաջվածքով կանանց վերջին սերունդը
![]() Չինական Հայնան կղզում ապրում են ազգային փոքրամասնություն համարվող լիերը (կղզում ապրում են ևս երեք էթնիկ խմբեր՝ դուերը, լոնգերը և դայերը), այս էթնիկ խմբի կանանց բնորոշ են դիմային հատվածում հետաքրքիր դաջվածքները: Լուսանկարիչ Քեմերոն Հաքն ուսումնասիրել է այդ ազգային փորամասնության ավանդույթները և պարզել դաջվածքների նշանակությունը: Սկզբնական շրջանում լիերն իրենց աղջիկների դեմքերին դաջվածքներ էին անում սեռական հասունությունից հետո, երբ աղջիկն արդեն պատրաստ էր ամուսնության: Բայց ժամանակի ընթացքում ավանդույթը «սարսափելի» փոփոխություններ է կրել: Տեղացի բնակչուհիների խոսքով՝ ճապոնական օկուպացիայի ժամանակ (1939-1945 թթ.) դաջվածքները արվել են հակառակորդից պաշտպանության ակնկալիքով: Աղջիկների դեմքերին դաջվածքները թշնամու կողմից բռնաբարվելու և կամ գերի ընկնելու ռիսկը զգալիորեն նվազեցնում էին: Այդպիսով դաջվածքների նշանակությունը սոցիալական կարգավիճակից փոխվեց գոյատևման միջոցի: Ասեղները պատրաստում էին ծառից: Դրանք թաթախում էին թանաքի մեջ և մուրճի օգնությամբ ներկը լցնում մաշկի տակ: «Ցավոտ էր, բայց ես մի կաթիլ անգամ չեմ փոշմանել: Ես լացում էի ցավից, բայց դիմանում: Առաջացած վերքերը բուժվեցին մեկ շաբաթ անց: Ճապոնացի զինվորները սարսափելի բաներ էին անում, և ես ուզում էի ինձ պաշտպանել»,- պատմում է տեղի բնակչուհիներից մեկը: Մեկ ուրիշ կին պատմում է, որ դաջելու գործընթացն այնքան ցավոտ է եղել, որ որոշ ժամանակ նա չի կարողացել ժպտալ և բացել բերանը: «Դեմքի դաջվածնքները մեզ անճոռնիացնում էին, բայց ստրկությունից փախչելու այլ տարբերակ չունեինք»,- ասում է 78-ամյա կինը: Կանանցից շատերն ասում են, որ դաջվածքի նկարները իրենց դուր չէին գալիս, բայց այլ տարբերակ չունեին: Այս կինը 17 տարեկան է եղել, երբ մայրը ստիպել է դաջվածք անել: Գործընթացի ժամանակ նա աշխատել է լաց չլինել, որ չզայրացնի մորը: Այժմ նա 74 տարեկան է: «Ես միշտ համարել եմ, որ առանց դաջվածքի աղջիկներն ավելի գեղեցիկ են»,- նշում է նա: Բայց միայն դաջվածքները չէին երաշխավորում աղջիկների անվտանգությունը: Օրինակ՝ այս կնոջ հորեղբայրը 12 տարեկանում տվել է իրեն ստրկության՝ փոխանակելով աղջկան մեկ պարկ բրնձի և երկու կովի հետ: 14 տարեկանում նրան կրկին վաճառել են՝ այս անգամ արդեն փոխանակելով ընդամենը մեկ կովի հետ: 7 տարի անց տերը ազատել է նրան: Նա գտել է իր իրական ընտանիքին և ամուսնացել: Ըստ վիճակագրության՝ հիմքեր կան կարծելու, որ մոտ 30 տարի հետո այս ավանդույթը մոռացության կտրվի: |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
19901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
17401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
18601.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
24701.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20401.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66129.10.2026, 23:43










