Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Որոշվեց տնտեսված գումարների մի մասն ուղղել մի քանի փողոցի հիմնանորոգմանը». Հակոբ Կարապետյան

247
Շաբաթ, 15 հունիսի, 2019 թ., 17:15
«Որոշվեց տնտեսված գումարների մի մասն ուղղել մի քանի փողոցի հիմնանորոգմանը». Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փողոցների հիմնանորոգման աշխատանքներ այս տարվա նախնական պլանով նախատեսված չէին, միայն՝ փոսալցում։ Բայց ընթացքում որոշվեց տնտեսված գումարների մի մասն ուղղել մի քանի փողոցի հիմնանորոգմանը։ Հիմա արվում է Սարալանջի փողոցում (ընդ որում, բավական որակով է ոչ միայն բուն ասֆալտապատումը, այլև՝ աշխատանքի կազմակերպումը. աշխատում են հիմնականում գիշերային ժամերին, պատշաճ ձևով կահավորում են աշխատանքային գոտին և այլն)»: