Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ արդարադատության նախարարությունը ԿՀՎ-ից կպահանջի նախագահական ընտրությունների վերաբերյալ հետաքննական տվյալները

883
Հինգշաբթի, 13 հունիսի, 2019 թ., 17:05
ԱՄՆ արդարադատության նախարարությունը ԿՀՎ-ից կպահանջի նախագահական ընտրությունների վերաբերյալ հետաքննական տվյալները

ԱՄՆ արդարադատության նախարարությունը մտադիր է ԿՀՎ 2 աշխատակիցներից պահանջել հետաքննության վերաբերյալ տեղեկատվությունը, որը վերաբերում է ՌԴ կողմից ԱՄՆ նախագահի 2016թ. ընտրություններին միջամտությանը: Գերատեսչությանը հետաքրքրում է, թե ինչ հանգամանքներում է սկսվել Դոնալդ Թրամփի նախագահական քարոզարշավի հետաքննությունը. այդ մասին գրում է The New York Times-ը: Չնայած այն հանգամանքին, որ Արդարադատության նախարարության ստուգումը հետաքննություն չի համարվում, սակայն ԿՀՎ-ում լրջորեն անհանգստացած են այս հարցման առիթով: Բարձրաստիճան պաշտոնյաները հարցադրում են առաջ քաշում, թե ինչու ԿՀՎ-ի աշխատանքը պետք է դաշնային դատախազի կողմից ստուգման ենթարկվի: ԿՀՎ-ի ղեկավար Ջինա Հասպելը հայտարարել է, որ իրենք կհամագործակցեն Արդարադատության նախարարության հետ, սակայն հանդես կգան այն հույժ կարևոր տեղեկությունները պաշտպանելու տեսանկյունից, որոնց բացահայտումը վտանգ կլինի դրանց աղբյուրների համար:

Ավելի վաղ, ԱՄՆ գլխավոր դատախազ Ռիչարդ Ռարը հայտարարել էր, որ Թրամփ-ՌԴ դավադրություն գոյություն չունի: Ապրիլի 18-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել էր նախագահական ընտրությունների վերաբերյալ Ռոբերտ Մյուլլերի հաշվետվության խմբագրված տարբերակը, որը երկրի նախագահ Դ. Թրամփն անվանել էր կեղծարարություն: Դատախազ Ռ. Մյուլլերը մայիսի 29-ին հրաժարական էր ներկայացրել:

2016թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների հետաքննությունն սկսվել էր 2017թ. և ավարտվել այս տարվա մարտին, փոխանցում է АиФ-ը: