Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Հանք շահագործող ընկերություններն օրենքից դուրս են մնում նաև հետհեղափոխական Հայաստանում. ՀԲՃ

324
Հինգշաբթի, 13 հունիսի, 2019 թ., 15:05
Հանք շահագործող ընկերություններն օրենքից դուրս են մնում նաև հետհեղափոխական Հայաստանում. ՀԲՃ

«Հայկական բնապահպանական ճակատ»-ը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ախթալայի հատվածում դեղնադարչնագույն աղտոտված ջրերը լցվում են Դեբեդ գետը, 13․06․2019։ Արդեն որերորդ ահազանգն է այս և մյուս հանքարդյունաբերական տարածքներից, սակայն դեռևս զրո արդյունք։ Հանք շահագործող ընկերությունները ցավոք մնում են օրենքից դուրս նաև հետհեղափոխական Հայաստանում։

Նշենք, որ Դեբեդ գետի այս հատվածից ներքև պոմպերով ջուր է մղվում գյուղատնտեսական հողերը ոռոգելու նպատակով, և այդ ջրերով աճեցված մթերքը կարող է հայտնվել ցանկացած մեկի սեղանին։ Իսկ ոմանք դեռ խոսում են նոր մետաղական հանքեր շահագործելու մասին»։

Տեսանյութերը՝ Կամո Ղարագոզյանի էջից։