Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Բեգլարյանը փակում է պետությանը պատճառված 24 մլրդ դրամի վնասը. «Հրապարակ»

254
Հինգշաբթի, 13 հունիսի, 2019 թ., 09:20
Բեգլարյանը փակում է պետությանը պատճառված 24 մլրդ դրամի վնասը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հյուսիս-հարավ» ծրագրի մասով հարուցված քրգործի շրջանակներում տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն անցած շաբաթ՝ որպես պատճառված վնասները հատուցելու երաշխիք, Քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին է վճարել 200 մլն դրամ: Սակայն նա որպես մեղադրյալ ներգրավված չէ, ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող ենթակապալառու ընկերության տնօրենի դեմ է մեղադրանքը։ Խոսքը «ՏերՀայրապետյանշին»-ի մասին է, որն իրականացրել է ծրագրի Տրանշ 1-ինի (Երևան-Արտաշատ և Երեւան-Աշտարակ) որոշ հատվածների կառուցումը։

Ընկերությանը մեղադրում են ցածրորակ աշխատանք իրականացնելու մեջ։ Բացի այդ, նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց՝ պետությանը պատճառելով վնաս՝ մոտ 24 միլիարդ դրամի։ Ըստ տեղեկությունների՝ ընկերությունը փաստացի այլ տնօրեն է ունեցել, բայց Բեգլարյանն ինքնակամ մուծել է ընկերության փոխարեն։ Նա խոստացել է քիչ-քիչ մարել պետությանը պատճառած վնասը»։

Մանրամասները՝ թերթի համարում: