«Իտալացի մեր գործընկերներին հրավիրում եմ մասնակցելու և աջակցելու տնտեսական թռիչքին». ՀՀ վարչապետ
![]() Այսօր հայ-իտալական բիզնես համաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով իտալացի գործարարներին, ներկայացրեց Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված բարեփոխումները, տետեսական հեղափոխության հեռանկարները և դատաիրավական համակարգի ծրագիրը: Նա նշեց, որ գործարարները ՀՀ-ում հայտնվել են ճիշտ ժամանակին՝ երբ կառավարությունը ամբողջ թափով մտադրված է ստեղծել բոլոր հնարավորություններն իրենց ընկերությունների ստեղծագործական հնարավորությունների իրացման համար. «Ուրախ եմ արձանագրել, որ հայ-իտալական տնտեսական կապերն ամրանում են: Այդ կապերն ավանդական են: Տնտեսական կապերն ունեն ոչ միայ զուտ տնտեսական բաղադրիչ, այլև՝ մարդկային, մշակութային, հումանիտար, որովհետև, կարծում եմ, որ մեր ժողովուրդներն իրենց բնավորությամբ, էությամբ, իրենց ընկալումներով, ավանդույթներով շատ մոտ են իրար, և մեր ժողովուրդների, երկրների մեջ կա տրադիցիոն ջերմություն և դա շատ բարենպաստ ֆոն և պայմաններ է ստեծում, որպեսզի մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունները զարգանան»,- ելույթի ընթացքում ասաց ՀՀ վարչապետը: Նա նշեց, որ ՀՀ-ում ձևավորվել է ժամանակակից նորարարական բիզնեսի, գործարարների շերտ, որը Հայաստանը պատրաստել է տնտեսական թռիչքի. «Իտալացի մեր գործընկերներին հրավիրում եմ մասնակցելու և աջակցելու այդ տնտեսական թռիչքին, հարստանալու և հարստացնելու Հայաստանի Հանրապետությունը: Այս համաժողովը պետք է միտված լինի կոնկրետ արդյունքներ գրանցելուն: Ես հույս ունեմ, որ և՛ հայ գործարարները, և՛ իտալացի գործարարները կգտնեն իրար և կկնքեն փոխշահավետ պայմանագրեր»,- խոսքը եզրափակեց Փաշինյանը: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
