Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Վառելիքի թանկացումը մեծացնելու է տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հավանականությունը». Ա. Խաչատրյան

263
Ուրբաթ, 07 հունիսի, 2019 թ., 16:55
«Վառելիքի թանկացումը մեծացնելու է տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հավանականությունը». Ա. Խաչատրյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը, անդրադառնալով Կառավարության ներկայացրած «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթին, հետևյալ մտահոգությունը հայտնեց. «Նախագծի՝ այս խմբագրությամբ ընդունման դեպքում, առաջիկա տարիներին տարեկան 4%-ով նախատեսված է բարձրացում ակցիզային հարկերի մասով: Մասնավորապես՝ բենզինի, դիզելային վառելիքի, սեղմված բնական գազի, նավթամթերքի համար: Ակնհայտ է, որ վառելիքի թանկացումն իր հետ բերելու է նաև տրանսպորտային ծախսերի ավելացում, մեծանալու է տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հավանականությունը, բարձրանալու են գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման ծախսերը: Որևէ ձևով համարել, որ մենք քայլ ենք անում գյուղատնտեսության մրցունակության բարձրացման համար, չի կարելի, այդուհանդերձ տրանսպորտային ծախսերի ավելացումն իր հերթին, բնական է, շղթայական ձևով բարձրացնելու է նաև ապրանքների ինքնարժեքը և բացասաբար է ազդելու, առհասարակ, տեղական արտադրողի մրցունակության, ինչպես նաև հասարակության լայն շերտերի սոցիալական վիճակի վրա»: