Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.

Բնակիչները «ԿամԱԶ»-ներով բարձրացել են Արագածը, որ քանդեն ՀէԿ-երը. «Ժամանակ»

103
Ուրբաթ, 07 հունիսի, 2019 թ., 09:10
Բնակիչները «ԿամԱԶ»-ներով բարձրացել են Արագածը, որ քանդեն ՀէԿ-երը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Հայաստանի նոր իշխանությունը կարծես թե որոշել է վերացնել սեփականության իրավունքը:

Երեկ Արագած գյուղի բնակիչները երեք «ԿամԱԶ»-ներով և տրակտորով բարձրացել են Արագած լեռը, որպեսզի քանդեն Գեղարոտ գետի վրա դեռևս 2007թ. կառուցված Գեղարոտ1, Գեղարոտ2 և Արագած ՀԷԿ-երը: Գյուղացիները պնդում են, որ ՀԷԿ-երը աղտոտում են իրենց ջուրը և ՀԷԿ-երի կողմից օգտագործված ջուրն այլևս պիտանի չէ գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու համար: Ո՛չ դատական ակտ, ո՛չ փոխհատուցում, այլ ինքնադատաստան. գյուղացիները որոշել են, որ ՀԷԿ-երը պետք է քանդել, գնացել են, որ քանդեն: Ինչ-որ բան երեկ են արել, մնացածը կանեն այսօր:

Ըստ որոշ տեղեկությունների՝ քանդողների բրիգադի հետևում կանգնած է Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը, «Գնթունիք» սուպերմարկետի սեփականատերը: Տեսնես՝ ինչպես նա կվարվի, եթե ինչ-որ բրիգադ էլ որոշի, որ պետք է քանդել նրա սուպերմարկետը»:

Մանրամասները՝ թերթի համարում: