Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ԲՀԿ-ն առաջարկում է հարկային արտոնություն տրամադրել բնակլիմայական աղետի հետևանքով տուժածներին

860
Երկուշաբթի, 03 հունիսի, 2019 թ., 10:50
ԲՀԿ-ն առաջարկում է հարկային արտոնություն տրամադրել բնակլիմայական աղետի հետևանքով տուժածներին

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի «Անշարժ գույքի արտոնությունները» 230-րդ հոդվածը լրացնել նոր՝ 17-րդ կետով, որով գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն) առնվազն 50% վնասվելու դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվող անձինք բնակլիմայական աղետի տարվա համար կունենան անշարժ գույքի հարկի արտոնություն:

Ներկայացնելով Կառավարության տեսակետը՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ գործադիրն առաջարկում է ձեռնպահ մնալ փոփոխությունից: