«Այս ապիկարների վարած «քաղաքականության» պատճառով մենք ավելի ու ավելի ենք խրվելու ճահիճը». Լուսինե Հարոյան
![]() Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության նախկին անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոն Փաշինյանը շատ է սիրում իր ֆեյսբուքյան էջում միջազգային սանդղակներ հրապարակել: Բաց շատ դեպքերում նրա էջում քար լռություն է, չնայած մենք գործ ենք ունենում ամենահեղինակավոր պարբերականների և հետազոտությունների հետ: Դե ինչ, շատ տխուր է, բայց կանխատեսելի, այդպես էլ պիտի լիներ գնահատականը մի երկրի, որտեղ վարչապետը ակնհայտ պոպուլիստ է ընդամենը, որտեղ օրենսդիր մարմինը անգետների հավաքածու է, ուր զբաղված են տունտունիկ խաղալով, մածուններով են ելույթի գալիս, որտեղ, գտնվելով պատերազմի մեջ, կառավարությունը ձևավորվում է դասալիքներից, որտեղ երկրի ղեկավարը կոչ է անում խաթարել դատարանների գործունեությունը, որտեղ քաղաքական դաշտում ու կյանքում իսկական ֆարս է, որտեղ անշնորհք իշխող ուժը այլ տարբերակ չունի իր անփառունակ իշխանությունն ամրապնդելու, քան հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելու, որտեղ դիլետանտ ու ապիկար իշխող ուժի կողմից ոչնչացվում են բոլոր քիչ թե շատ կայացած պետական ինստիտուտները, որտեղ երկրի ղեկավարը համառորեն չի ուզում տեսնել իրականությունը և իր ֆանտազիաներն է հրամցնում ժողովրդին: Իսկ մինչ այդ պատրաստվեք, սիրելի ժողովուրդ, ամուր կապեք ամրագոտիները. այս ապիկարների վարած «քաղաքականության» պատճառով մենք ավելի ու ավելի ենք խրվելու ճահիճը, որից այդքան ուզում էինք ազատվել: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
