Երևան`   +17 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

«Պատասխանատվությունը կրելու եք դուք». Արտյոմ Ծառուկյանը՝ «Իմ քայլին»

888
Ուրբաթ, 31 մայիսի, 2019 թ., 14:30
«Պատասխանատվությունը կրելու եք դուք». Արտյոմ Ծառուկյանը՝ «Իմ քայլին»

«Պետական տուրքի մասին» աղմուկ բարձրացրած նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը հայտարարեց. «Կողմ ենք քվեարկելու Կառավարության, «Իմ քայլի» այս նախագծին, բայց պատասխանատվությունն ամբողջ ծավալով կրելու եք դուք»:

Հիշեցնենք առաջարկվում է ցեմենտի ներկրման դեպքում սահմանել 14 հազար դրամ պետտուրք՝ 22 հազարի փոխարեն, ներկրվող կլինկերի նկատմամբ պետտուրք չի սահմանվում:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանն ավելի վաղ հայտարարել էր, որ 22 հազար դրամ պետտուրք պետք է կիրառվի ոչ միայն ներկրվող ցեմենտի, այլև կլինկերի վրա: Այլապես իր գործարանը ևս կլինկեր կբերի, որի հետևանքով գործարանի հարյուրավոր աշխատողներ անգործ կմնան: