Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Վրաց-ադրբեջանական վիճելի սահմանի հետևանքով դարձյալ լարվածություն է առաջացել

894
Երկուշաբթի, 27 մայիսի, 2019 թ., 15:40
Վրաց-ադրբեջանական վիճելի սահմանի հետևանքով դարձյալ լարվածություն է առաջացել

«Դավիթ Գարեջիի» վանական համալիրի մոտակայքում Ադրբեջանի կողմից նոր ճանապարհի կառուցումը վրաց-ադրբեջանական սահմանում լարվածության առաջացման պատճառ է դարձել:

Haqqin.az-ի հաղորդմամբ, Բաքվում ավարտվել է վրաց-ադրբեջանական պետական ​​սահմանի սահմանագծի հարցով հանձնաժողովի երկօրյա նիստը:

Նշենք, որ Ադրբեջանը «Դավիթ Գարեջիի» համալիրը համարում է կովկասյան ալբանացիների ժառանգությունը, որտեղ մայիսի 28-ին նախատեսում են ավտոմրցարշավ անցկացնել: Միևնույն ժամանակ, Վրաստանում «Ուժը միասնականության մեջ է» շարժման ղեկավար Դավիթ Կացարավան վրաց հասարակությանը կոչ է արել նույն օրը հավաքվել համալիրի վրացական հատվածում:

Վրաց ուղղափառ եկեղեցին վրաց իշխանություններին կոչ է արել խուսափել բանակցությունների բացասական ելքից ու թույլ չտալ, որ վանական համալիրի վերահսկողությունը մնա Բաքվի ձեռքում:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն նշել է, որ անդրկուլիսյան որոշումներ այս հարցով չեն կայացվելու: