Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ. ԱԳՆ

259
Չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ., 15:50
Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այսօր առավոտյան Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կան նաև Հայաստանի քաղաքացիներ։ Նշվում է, որ դեսպանությունն անմիջական կապի մեջ է Սիենայի պրեֆեկտուրայի և պատկան այլ մարմինների հետ՝ ՀՀ քաղաքացիների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով։