Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին

143
Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ., 18:24
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին

Այսօր՝ ապրիլի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ձերբակալվածների պահման վայրի ոստիկանության ծառայողը ձերբակալվածների պահման վայրի խցերից մեկում կախված վիճակում հայտնաբերել է տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատակիցը դեպքի մասին տեղեկացրել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ էդմոն Այվազյանը և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վահան Մանուկյանը:
Ահազանգով ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Ավագյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում։