Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Կիևյան կամրջից

328
Հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ., 10:20
Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Կիևյան կամրջից

Մայիսի 16-ին, ժամը 06:09-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները կանխել են Է. Ս-ի (ծնված 1950թ.) ինքնասպանության փորձը:

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: